Գլխուղեղի, գանգի, հայմորյան խոռոչների, պարանոցային հատվածի ՀՏ

Գլխուղեղի բազմապարույր համակարգչային տոմոգրաֆիան որպես կանոն իրականացվում է առանց կոնտրաստային նյութի ներարկման, բայց առանձին ցուցումների դեպքում օրինակ՝ ծավալային գոյացությունների, հնարավոր է կարիք լինի կոտրաստային նյութի կիրառման: Գլխուղեղի ԲՊՀՏ իրականացնում են, եթե առկա է գլխուղեղի ՄՌՏ հետազոտության հակացուցում, ինչպես նաև գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումների դեպքում (ինսուլտ), գլխի վնասվածքների վաղ շրջանում՝ բացառելու կամ պարզելու գանգի ոսկրերի կոտրվածքները:

Վիլիզյան օղի անոթների գնահատումն անհնար է առանց բոլյուսային կոնտրաստավորման, որը որպես կանոն կատարվում է 100մլ կոնտրաստ նյութով:

Որպես առավելություն ՄՌՏ հետազոտության հետ համեմատած անհրաժեշտ է նշել ՀՏ հետազոտության կարճ տևողությունը, բարձր ինֆորմատիվությունը գանգոսկրերի փոփոխության գնահատման պարագայում (հատկապես վնասվածքի դեպքում) և գոյացությունների առկայության դեպքում:

КТ (МСКТ) мозга. Рис. 1. КТ (МСКТ) мозга. Рис. 2. КТ (МСКТ) мозга. Рис. 3.

 

 

 

 

ԲՊՀՏ հետազոտության առանձին տեսակներ են հանդիսանում քթի հարակից խոռոչների, ակնակապիճների, դիմային գանգի ոսկրերի, քունքային ոսկրերի հետազոտությունները:

Նշված հատվածներում հիմնական ախտահարումներն են՝

- բորբոքային փոփոխությունները,

- գոյացությունները,

- վնասվածքների հետևանքները և հետվիրահատական փոփոխությունները,

- զարգացման անոմալիաները:

КТ (МСКТ). Киста левой верхнечелюстной пазухи.

 

 

 

 

Ձախ հայմորյան խոռոչի կիստա:

Պարանոցի օրգանների և հյուսվածքների ԲՊՀՏ-ի առավել հաճախ ցուցումներն են նորագոյացությունները, փոփոխությունները լիմֆատիկ հանգույցներում և վահանաձև գեղձում: Վահանաձև գեղձի կրծքավանդակ իջեցման դեպքում հնարավոր է մեծացնել հետազոտման զոնան, ինպես նաև ցանկալի է կիրառել ներերակային կոնտրաստավորում՝ առավել մանրազննին գնահատելու գեղձի փոխկապվածությունն աորտայի աղեղի և նրա ճյուղերի հետ: