Կանանց փոքր կոնքի օրգանների ՄՌՏ

Վերարտադրողական տարիքի կանանց փոքր կոնքի օրգանների ՄՌՏ:

Վերարտադրողական տարիքի կանանց փոքր կոնքի օրգանների ՄՌՏ հետազոտություն անցկացնելու լավագույն ժամանակաշրջանը դաշտանի առաջին փուլն է (դաշտանից ոչ ուշ քան 7–12 օր):

ՄՌՏ միջոցով հնարավոր է տեսնել և գնահատել արգանդի մարմնի, արգանդի վզիկի, ձվարանների, արգանդի փողերի (դրանց պաթոլոգիայի դեպքում) և շրջապատող օրգանների վիճակը, որոնք ենթարկվում են փոփոխությունների դաշտանի ամբողջ ցիկլի ընթացքում, ինչպես նաև լիմֆատիկ հանգույցների վիճակը: ՄՌՏ հետազոտության ընթացքում չափվում են հետազոտվող օրգանները, գնահատվում է դրանց կառուցվածքը և համապատասխանությունը դաշտանի ցիկլի փուլին:

Դաշտանային ցիկլի առաջին փուլում նախընտրելի է գնահատել էնդոմետրիումի վիճակը (զարգացվածության համապատասխանությունը դաշտանի փուլին, հիպերպլաստիկ պրոցեսների բացառումը), արգանդի միոմայի, ներքին էնդոմետրիոզի (ադենոմիոզ) նման պրոցեսների բացահայտման դեպքում գնահատել միոմետրիումի վիճակը,  բացահայտել ձվարաններում ուռուցքները և կիստաները, եթե այդպիսիք առկա են:Դաշտանային ցիկլի երկրորդ փուլում տեղի է ունենում էնդոմետրիումի հաստացում և կառուցվածքի փոփոխություն, արգանդի արյան շրջանառության ակտիվացում և միոմետրիումի ազդանշանային հատկությունների փոփոխություն, որը դարձնում է միոմետրիումի կառուցվածքն անհամասեռ, իսկ ձվարաններում նորմայում ավելանում են լրացուցիչ բաղադրիչներ (հավելումներ)՝ աճող ֆոլիկուլ կամ դեղին մարմին, որն անհրաժեշտ է տարբերել պաթոլոգիկ կիստայից: Ուստի այն դեպքում, երբ բուժող բժշկի խորհրդով էնդոմետրիոզի բացահայտման նպատակով ՄՌՏ հետազոտությունը կատարվում է դաշտանի ցիկլի երկրորդ փուլում, ապա  էնդոմետրիումի, միոմետրիումի վիճակի, ձվարանների փոփոխության ճիշտ գնահատման համար Ձեզ կարող է առաջարկվել հետազոտությունն անցնել դաշտանի ցիկլի առաջին փուլում:

Պոստմենոպաուզալ փուլում գտնվող կանայք կարող են անցնել փոքր կոնքի ՄՌՏ հետազոտություն ցանկացած ժամանակ:

Օնկոպաթոլոգիայի դեպքում, երբ հետազոտություն անցկացվում է ուռուցքային պրոցեսի տարածվածության բացահայտման նպատակով, ինչպես նաև հրատապության կարգով փոքր կոնքի ՄՌՏ հետազոտություն կարելի է անցկացնել դաշտանի ցիկլի ցանկացած փուլում:

Ի օգուտ բարձր թողունակությամբ և շատ նեղ կտրվածքներով լրացուցիչ ունիկալ ծրագրերի հնարավոր է տեսնել մի քանի միլիմետր չափի փոփոխությունները, բացահայտել պաթոլոգիկ պրոցեսները սկզբանական փուլում:

Փոքր կոնքի ծավալային գոյացությունների առկայության դեպքում դինամիկ կոնտրաստ նյութի  կիրառումը հնարավորություն է տալիս իրականացնել բարորակ և չարորակ պրոցեսների դիֆերենցալ ախտորոշում և պարզել դրանց տարածվածությունը:

Նախապատրաստում հետազոտության համար:

  • Խորհուրդ է տրվում հետազոտությունն իրականացնել դաշտանային ցիկլի 7-12 օրը, ինչպես նաև հնարավոր է այն իրականացնել նաև դաշտանային ցիկլի երկրորդ փուոլում: Հետազոտությունը չի անցկացվում դաշտանի ժամանակ, ուստի անրաժեշտ է հաշվարկել դաշտանի ժամանակաշրջանը մինչև գրանցվելը հետազոտության համար:

  • Հետազոտության արդյունքների առավելագույնս որակյալ և ամբողջական նկարագրության համար անհրաժեշտ է Ձեր հետ բերել առկա բժշկական փաստաթղթերը` հետվիրահատական էպիկրիզները, նախկինում արված ՄՌՏ, ՈՒՁՀ, ՀՏ հետազոտությունների տվյալները (նկարներ և եզրակացություններ), ինչպես նաև նախընտրելի է ներկայացնել բժշկի կողմից տրված ուղեգիրը:

  • Հետազոտությունից մեկ օր առաջ պետք է բացառել սննդի մեջ կոպիտ թաղանթանյութի (կաղամբ, մրգեր) սև հացի, գազավորված ըմպելիքների և կաթնա-թթվային մթերքների  օգտագործումը:

  • Խմել ակտիվ ածուխի 2 կոճակ հաշվարկված յուրաքանչյուր 10 կգ քաշի համար կամ Էսպումիզան պրեպարատը:

  • Հետազոտության նախորդող երեկո աղիների դատարկում` մաքրող հոգնա կամ բնական դատարկում:

  • Սնունդի վերջին ընդունումը պետք է լինի  ոչ ուշ քան հետազոտությունից 4 ժամ առաջ:

  • 1-2 հաբ Նոշպայի ընդունում հետազոտությունից 40 րոպե առաջ:

  • Չմիզել հետազոտությունից 2 ժամ առաջ: Լրացուցիչ հեղուկ ընդունել անրաժեշտ չէ: Միզապարկը պետք է նորմալ լցված լինի: