Կրծքագեղձի ՄՌՏ

Կրծքագեղձի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան ավելի նոր և ժամանակակից ախտորոշման մեթոդ է` արդեն ավանդական դարձած ռենտգեն և ուլտրաձայնային հետազոտման մեթոդների հետ համեմատած: Կրծքագեղձի հյուսվածքների բարձր տարբերակման շնորհիվ, ՄՌՏ թույլ է տալիս ավելի մանրամասն հետազոտել դրանց կառուցվածքը և հայտնաբերել ախտաբանական փոփոխությունները:
Ի համեմատ ռենտգեն և ՈՒՁ մամոգրաֆիայի, ՄՌՏ ունի մի շարք էական առավելություններ, իսկ ինֆորմատիվությունը կախված չէ հետևյալ գործոններից`

- կրծքագեղձի հյուսվածքի խտությունից,
- ֆիբրոզ-կիստոզ փոփոխությունների արտահայտման աստիճանից,
- հետվիրահատական սպիերի առկայույթունից,
- հետճառագայթային ֆիբրոզից:

Ճառագայթային ծանրաբեռնվածության բացակայությունը թույլ է տալիս անցկացնել հետազոտություն այն հաճախականությամբ, ինչն անհրաժեշտ է յուրաքանչյուր դեպքում:

ՄՌ մամոգրաֆիան հանդիսանում է հիմնական ընտրության մեթոդը իմպլանտների վիճակի հսկողության համար, որոնք տեղադրվոում են կոսմետիկ և ռեկոնստրուկցիոն նպատակներով: Ինչպես նաև քաղցկեղի բարձր ռիսկով, մինչև 35-40 տարեկան կանանց կրծքագեղձերի դինամիկ զննման համար:
Այնուամենայնիվ ՄՌ մամոգրաֆիան ավելի շուտ հանդիասանում հաստատողական մեթոդ ռենտեգն և/կամ ՈւՁ մամոգրաֆիայից հետո և կատարվում է դինամիկ կոնտրաստավորումով: Նման հետազոտության անցկացման նպատակը հանդիսանում է`

- նորագոյացությունների վաղ հայտնաբերման դեպքում տարբերակիչ ախտորոշման անցկացման հնարավորություն,
- կրծքագեղձի քաղցկեղի ռեցիդիվի վաղ հայտնաբերում վիրահատական միջամտություններից հետո,
- քաղցկեղի կոնսերվատիվ բուժումից հետո հայտնաբերված գոյացության տարբերակիչ ախտորոշման անցկացում,
- հետվիրահատական սպիերի, հետճառագայթային սպիերի և քաղցկեղի ռեցիդիվի տարբերակիչ ախտորոշման համար,
- բազմօջախ և սինխրոն քաղցկեղի (առաջնային բազմօջախ) ախտորոշման և բուժման օպտիմալ տակտիկայի ընտրության համար:


Կրծքագեղձերի ՄՌՏ: Վիճակ ոչ ինֆիլտրատիվ ծորանային քաղցկեղի կապակցությամբ կատարված ձախ կրծքագեղձի բլթային ռեզեկցիայից և ճառագայթային թերապիայից հետո: Զույգ կրծքագեղձերի հյուսվածքների ինվոլյուտիվ փոփոխությունների ֆոնի վրա, ձախ կրծքագեղձում, հետվիրահատական սպիի մակարդակում տարբերակվում են հեղուկային գոյացություններ` սերոմաներ:

Ամենաբարձր տեղեկատվույթան համար ՄՌ մամոգրաֆիան անհրաժեշտ է անցկացնել մենստրուալ ցիկլի առաջին փուլում (7-ից 12 օրը), իսկ կլիմաքսի և պոստմենոպաուզալ փուլում`ցանկացած փուլում: