Կրծքավանադակի օրգանների ՀՏ

Կրծքավանդակի օրգաններն իրենցից ներկակայացնում են թոքերի և միջնորմի օրգանների ամբողջություն՝ տեղադրված ոսկրա-հյուսվածքային կարկասում: Իսկ միջնորմն օրգանների ամբողջություն է՝ կազմված սրտից, շնչափողից, կերակրափողից, անոթներից, ուրցագեղձից, ավշային հանգույցներից, որոնք շրջապատված են ճարպաբջջանքով և գտնվում են թոքերի միջև:

Այսօր բազմապարույր համակարգչային տոմոգրաֆիան հանդիսանում  է կրծքավանդակի օրգանների վիճակի ախտորոշման նախընտրելի մեթոդ: Հետազոտությունն իրականացվում  է աքսիալ պրոյեկցիայով, արտաշնչելիս, առանց կոնտրաստային նյութի ներարկման և քիչ ժամանակատար է:

Կախված ուղեգրող բժշկի կողմից դրված խնդրի կամ առանց կոնտրաստային նյութի ներարկման նատիվ հետազոտության ընթացքում բացահայտված փոփոխությունների դեպքում հնարավոր է կարիք առաջանա կոնտրաստային նյութի ներարկման:
Կոնտրաստային նյութի ներարկումը լրացնում է ստացված տվյալները և ընդլայնում է տեղեկատվության արտացոլման հնարավորությունները: Երբեմն հետազոտությունը լրացվում է արտաշնչելիս, այսպես կոչված շնչառական նմուշ, որը հիմնականում կիրառվում է թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունների ախտորոշման դեպքում: Լրացուցիչ սկանավորման անհրաժեշտությունը (արտաշնչելիս կամ կոնտրաստային նյութի ներարկման դեպքում) համաձայնեցվում է Ձեր կամ Ձեր բուժող բշժկի հետ:

Ինչ է արտացոլվում կրծքավանդակի օրգանների բազմապարույր համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտության արդյունքում`
- թոքերը, մասնավորապես դրանց դիրքը, չափերը, զարգացման խանգարումները,
- պարենխիմայի վիճակը (թոքերը կազմող հյուսվածքներ), գոյացությունների, օջախների ինֆիլտրացիայի գոտիների առկայությունը կամ բացակայությունը: Դրանց բացահայտման դեպքում տեղակայումը, չափերը, տարածվածությունը և այլ կառուցվածքային առանձնահատկությունները, ինչպես նաև պարենխիմայի օդակրությունը, բուլյոզ փոփոխությունների առկայությունը,
- բրոնխների և շնչափողի վիճակը,
- անոթները (նշենք, որ այս հետազոտությունը կատարվում է բոլյուս կոնտրաստային նյութի ներարկումով);
- միջնորմը, ավշային հանգույցները, բջջանքի դիֆֆուզ փոփոխությունները, գոյացության առկայությունը կամ բացակայությունը (անոթները մանրամասն պատկերվում են միայն բոլյուս կոնտրաստավորումով),
- պլևրալ խոռոչները, ողնաշարը (որպես պաթոլոգիայի սքրինինգ), ողերը, կրծքավանադակի խոռոչի փափուկ հյուսվածքները, կրծքագեղձերը (հիմնականում նաև որպես սքրինինգ):

ԲՊՀՏ տվյալները համադրելով՝ բժիշկ-ռադիոլոգը կարող է եզրակացնել փոփոխությունների բնույթի և դրանց հնարավոր պատճառների մասին, որը կարող է օգնել բուժող բժշկին (թերապևտ, թոքաբան, սրտաբան և այլն) ճիշտ ախտորոշել հիվանդությունը և նշանակել համապատասխան և ադեկվատ բուժում յուրաքանչյուր հիվանդության դեպքում:
Բժիշկ-ռադիոլոգին կարող են օգնել հետվիրահատական նշումները, նախկինում արված հետազոտությունների տվյալները (ռենտգեն, ԲՊՀՏ) եթե այդպիսիք կան, սցինտիգրաֆիայի արդյունքներ, ՊԷՏ, ՊԷՏ/ՀՏ, բուժող բժշկի ուղեգիրը (նախընտրելի նշումով ենթադրյալ ախտորոշման վերաբերյալ):

 

Թոքերի աքսիալ և ֆրոնտալ պրոյեկցիայի պատկեր՝ MPR ծրագրով, որտեղ երևում են աջ թոքի վերին հատվածի օջախային փոփոխությունները՝ բնորոշ տուբերկուլյոզային ախտահարմանը:

 

 

 
Թոքերի ֆրոնտալ պրոյեկցիայի պատկեր՝ MIP Thin և MPR ծրագրերում:

 

 

 

Կրծքավանդակի խոռոչի օրգանների աքսիալ պատկերներ` «փափուկ հյուսվածքային պատուհանում» , որոնք թույլ են տալիս իրականացնել միջնորմի օրգանների գնահատում: Պատկերում արտացոլված է առաջնային միջնորմի գոյացություն – դերմոիդ:

 

 

 

Աքսիալ պատկեր, հետազոտությունն իրականացվել է ներերակային կոնտրաստավորումով, ձախ թոքի ստորին հատվածում գոյացություն (քաղցկեղ)՝ մետաստազներով դեպի միջնորմի ավշային հանգուցներ:

 

 

 

Միջնորմի օրգանների պատկերներ աքսիալ և սագիտալ պրոյեկցիաներում: Առանց կոնտրաստավորման պատկերների վրա երևում է միջնորմի գոյացություն, որը ներերակային կոնտրաստավորումից հետո պարզվեց կրծքավանդակի աորտայի անևրիզմա է և այն էականորեն փոխեց հիվանդության ախտորոշումը և բուժումը:

 

 

Բացի կրծքավանդակի օրգանների ԲՊՀՏ հիմնական ցուցումներից, անհրաժեշտ է նշել կրծքագեղձերի իմպլանտների վիճակը գնահատելու հնարավորությունը:  Ներքևում բերված պատկերներից կարելի է գնահատել աջ կրծքագեղձի իմպլանտի ամբողջության խախտումը (պատռվածք):