Բազմապարույր համակարգչային տոմոգրաֆիան (ԲՊՀՏ) զբաղեցնում է հատուկ տեղ ճառագայթային ախտորոշման մեթոդների կողքին, այն ստացել է լայն կիրառում բժշկական պրակտիկայում և դարձել բազմաթիվ օրգանների և օրգան-համակարգերի ախտաբանական փոփոխությունների ախտորոշման անբաժանելի մասը:
Համակարգչային տոմոգրաֆիան ունի մի շարք առավելություններ, առաջին հերթին բարձր զգայունությունը` համեմատած սովորական ռենտգեն հետազոտության հետ, որը թույլ է տալիս`
- տարբերակել առանձին օրգանները և հյուսվածքները իրենց խտությամբ` 1-2% սահմաններում,
- ստանալ հետազոտվող օրգանների և ախտաբանական օջախների պատկերներ հետազոտվող շերտի հարթության մեջ, ինչը տալիս է հստակ պատկեր` առանց վերադիր և ստորադիր շերտերի,
- ստանալ հստակ տեղեկատվություն առանձին օրգանների չափսերի և խտության, ախտաբանական գոյացությունների մասին, ինչը հնարավորություն կտա կատարել կարևոր եզրակացություններ ախտահարված հատվածի բնույթի վերաբերյալ:
Մեր կենտրոնում ՀՏ-հետազոտությունները իրականացվում են Siemens ընկերության ժամանակակից բազմապարույրային «Somatom Sensation» համակարգչային տոմոգրաֆի միջոցով, որն առանձնանում է բարձր կլինիկական արդյունավետությամբ և ախտորոշման հուսալիությամբ:
Համակարգն ապահովում է հետազոտության անվտանգություն պացիենտի համար, ինչպես ճառագայթային նվազագույն ազդեցության տեսանկյունից, այնպես էլ օգտագործված ռենտգեն ծրագրերի արդյունավետության տեսանկյունից:
Համակարգչային տոմոգրաֆներն հագեցած են պատկերների եռաչափ մշակման հզոր միջոցներով: Դրանք ունեն ծրագրային և գործիքային փաթեթների լայն ընտրանի՝ բազմաթիվ ախտորոշիչ խնդիրների լուծման համար:
Ժամանակակից աշխարհում համակարգչային տոմոգրաֆիան լայնորեն կիրառվում է ոսկրա-հոդային համակարգի հետազոտության համար: Ողնաշարի ՀՏ սկանավորումը դա արագ հետազոտություն է, որը ենթադրում է ոսկրի և փափուկ հյուսվածքների մեծ մասի հստակ գնահատում: Կիրառելով ժամանակակից սարքավորումներ, կարելի է ստանալ ողնաշարի եռաչափ պատկերներ բազմաթիվ պրոյեկցիաներով:
Ոսկրա-հոդային համակարգի ՀՏ հետազոտությունն անցավ է և ոչ ինվազիվ: Կարելի է միևնույն ժամանակ պատկերել ոսկրերը, փափուկ հյուսվածքները և անոթները: Ի տարբերություն մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի համակարգչային տոմոգրաֆիան ավելի քիչ զգայուն է պացիենտի շարժվելուն, կարող է իրականացվել ցանկացած իմպլանտների առկայության պարագայում:
Ոսկրա-հոդային համակարգի ԲՊՀՏ իրականացման հակացուցումներն են՝
- հղիություն,
- 150կգ-ից ավել քաշ:
Ողնաշարի, ոսկրերի և հոդերի ՀՏ հետազոտության համար նախապատրաստում չի պահանջվում:
Ողնաշարի ՀՏ հետազոտություն ցուցված է հետևյալ դեպքերում՝
- Վնասվածք ստացած պացիենտի ողնաշարային սյունի վնասվածքի հաստատման կամ հերքման նպատակով (կոմպրեսիոն կոտրվածք, լյուքսացիոն կոտրվածք, տրավմատիկ սպոնդիլիտ, ելունների և աղեղների մեկուսացված կոտրվածքներ, միջողային սկավառակների տրավմատիկ վնասվածքներ):
- Ողնաշարի մինչև հետվիրահատական գնահատման նպատակով (հոդերի և փափուկ հյուսվածքների, մետաղական կոնստրուկցիաների վիճակի գնահատում և այլն):
L4/L5, L5/S1 դիսկերի հեռացում, առաջնային դեկոմպրեսիա և մեգավանդակերով ստաբիլիզացիա
Տրանսպեդիկուլյար ֆիքսում Th12-L2 մակարդակում
L1 ողի մարմնի բեկորային կոմպրեսիոն կոտրվածք` հետին բեկորի տեղաշարժով դեպի ողնաշարային խողովակի լուսանցք

3D ռեկոնստրուկցիա
- ողնաշարային խողովակում տարբեր տեսակի գոյացությունների հայտնաբերման նպատակով ներառյալ նրանց, որոնք տարածվել են նաև մարմնի այլ մասերից: Որոշ գոյացություններ, որոնք ի սկզբանե գտնվում են ողնաշարից դուրս, կուտակում են չարորակ բջիջների (մետաստազների) դեպոզիտները հենց ողնաշրի մեջ:

- Կրծքային, գոտկային ողերի, կողերի մետաստատիկ ախտահարում փափուկ հյուսվածքային բաղադրիչի տարածվածությամբ դեպի ողնաշարային խողովակի լուսանցք: Th10 ողի ախտաբանական կոտրվածք:
- Ողնաշարի դեգեներատիվ-դիստրոֆիկ փոփոխությունների ախտորոշման նպատակով: Ողնաշարային ցավերի ամենահաճախ հանդիպող պատճառներից մեկը միջողային սկավառակների ճողվածքն է, որը կարող է ախտորոշվել նաև ՀՏ-ի միջոցով, եթե կան հակացուցումներ ՄՌՏ համար:
Ողնաշարի պարանոցային, կրծքային և գոտկա-սրբանային հատվածների դեգեներատիվ-դիստրոֆիկ փոփոխությունների արտացոլում
- ոսկրային և աճառային հյուսվածքների զարգացման արատների ախտորոշում:

L5 ողի աղեղի միջհոդային հատվածի դեֆեկտ սպոնդիլոլիզի ժամանակ
L5 ողի հակասպոնդիլոլիստեզ համակցված սպոնդիլոլիզի հետ

Th10 ողի զարգացման արատ` «թիթեռանման» ող
Ողնաշարային զարկերակի ոսկրային անցքի առկայություն ատլանտում ձախից (Կիմերլեի անոմալիա)
- աղերի պարունակության դենսիտոմետրիկ որոշում ողերի մարմինների սպունգանման նյութի մեջ,
- գոյացության տոպոգրաֆիկ տեղակայման գնահատում ախտորոշիչ և բուժական պրոցեդուրաների ժամանակ:
Համակարգչային տոմոգրաֆիան դիմային և ուղեղային գանգի ոսկրերի, ձեռքերի և ոտքերի ոսկրերի, կոնքի ոսկրերի, վերջույթների (ազդրոսկր, բազկոսկր, նախաբազկի ոսկրեր, սրունք) վիճակի գնահատման բարձր տեղեկատվական մեթոդ է:
Մեթոդն արդյունավետ է՝- կորտիկալ և սպունգանման շերտերի, ոսկրածուծային խոռոչի, վերջույթների փափուկ հյուսվածքների գնահատման համար,
- կոտրվածքների, դրանց բարդությունների և հետևանքների ախտորոշման համար,
- չարորակ կամ բարորակ նորագոյացությունների բացահայտման համար՝ առաջնային, երկրորդային,
- բորբոքային պրոցեսների ախտորոշման համար (տուբերկուլյոզ, օստեոմիելիտ, ոսկրերի ռևմատիկ գրանուլեմաներ, օստեոմիկոզներ և այլն):

Աջ ազդրոսկրի վերին երրորդականի դիաֆիզի սարկոմա

Ձախ զստոսկրի օստեոխոնդրոմա

Աջ գագաթոսկրի օստեոմա
IX կողի օստեոխոնդրոսարկմա աջից` ներաճած դեպի հարակից փափուկ հյուսվածքներ, կրծքավանդակ և որովայնի խոռոչ

Աջ վերինծնոտային խոռոչի պատերի բազմաթիվ կոտրվածքներ` բեկորների տեղաշարժով դեպի խոռոչ: Արյուն աջ վերինծնոտային խոռոչում:
Վիճակ աջ քունքոսկրի վրա կատարված ռադիկալ վիրահատությունից հետո` աջակողմյան էպիմեզոտիմպանիտի կապակցությամբ:

Ցայլոսկրերի լայնակի կոտրվածքներ` բեկորների տեղաշարժով մեկը մյուսի նկատմամբ ձախից:
Աջ ճաճանչոսկրի մետաէպիֆիզի ներհոդային բազմաբեկոր կոտրվածք:

Ոսկրային անկիլոզ L5-S1 մակարդակի վրա (հետբորբոքային բնույթի):
Հոդերի համակարգչային տոմոգրաֆիան իրականացվում է բացահայտելու պաթոլոգիկ պրոցեսները հոդերը կազմող ոսկրերում և հարակից փափուկ հյուսվածքներում: Մեր կենտրոնում իրականացվում է հետևյալ հոդերի ԲՊՀՏ՝
- ատլանտոակսիալ,
- քունքստորին ծնոտային,
- ուսային, արմնկային, ճաճանչդաստակային,
- կոնքազդրային,
- զստասրբանային, ծնկային, սրունքթաթային:
Հոդերի ԲՊՀՏ հետազոտություն իրականացվում է՝
- հոդերում դեգեներատիվ-դիստրոֆիկ պրոցեսների դեպքում (դեֆորմացնող արթրոզ, բշտաձև վերակառուցում, ասեպտիկ նեկրոզ, օստեոխոնդրոպաթիա և այլն)
- հոդերում բորբոքային պրոցեսների դեպքում (ոսկրերի և հոդերի տուբերկուլյոզ, դրանց սիֆիլիտիկ ախտահարում, պոդագրա և այլն);
- հոդերի նորագոյացությունների դեպքում (օստեոմա, օսթեոխոնդրոմա, սինովիալ սակրոմա և այլն);
- զարգացման խանգարումների դեպքում (բնածին հոդախախտ, ազդրոսկրի վզիկի դիսպլազիա (coxavara), Էրլախեր-Բլաունտի հիվանդություն, Մադելունգի դեֆորմացիա, էպիֆիզար դիսպլազիաներ, խոնդրոդիստրոֆիաներ և այլն),
- շրջակա փափուկ հյուսվածքներում փոփոխություններ (օսիֆիկատներ, օտար մարմիններ, տենդինոզներ, լիգամենտոզներ, օլեոգրանուլեմաներ).
ՀՏ-ն զիջում է ՄՌՏ-ին աճառների և կապանների արտացոլման դեպքում, բայց այն գերազանցում է ոսկրային հյուսվածքների արտացոլման ժամանակ:

Ուսահոդի, սրունքթաթային հոդի և ծնկահոդի դեգեներատիվ-դիստրոֆիկ փոփոխություններ:

Երկկողմանի սակրոիլեիտ
Կրծոսկրանրակային և 1-ին կող-կրծոսկրային հոդերի աջակողմյան օստեոխոնդրիտ` Տիտցեի սիմպտոմ

Ձախ ուսային ոսկրի օստեոպերիոստիտի ՀՏ նշաններ
Վիճակ ձախ կոնքազդրային հոդի պրոթեզավորումից հետո