Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա, թե՞ համակարգչային տոմոգրաֆիա

Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա

Քչերը գիտեն, որ մանգնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) և համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ, ԿՏ) տարբեր ախտորոշիչ մեթոդներ են և որ դրանք գործնականորեն հնարավոր չէ նույնացնել` ընդհանուր գծերի հիման վրա: Միակ բանը, որ դրանց միավորում է դա օբյեկտի շերտավոր սկանավորման սկզբունքի օգտագործումն է:

Մենք կփորձենք հստակություն մտցնել առաջացած խառնաշփոթի մեջ և օգնել ձեզ ավելի լավ կողմնորոշվել այն հարցերի մեջ, որոնք վերաբերում են այս հետազոտությունների տեսակներին: Տեխնիկապես հետազոտությունները շատ նման են: ՄՌՏ-ի և ՀՏ-ի ժամանակ պացիենտը պառկում է բժշկական թախտի վրա, որը տեղաշարժվում է սկաների “խողովակի” մեջ: Պացիենտը տեղակայվում է սկաների երկայնքով, որը շերտավոր նկարներ է կատարում: ՀՏ-ի հիմնական տարբերությունը ՄՌՏ-ից կայանում է տարբեր ֆիզիկական երևույթների օգտագործման մեջ, որոնք կիրառվում են օբյեկտի սկանավորման համար:

Համակարգչային Տոմոգրաֆիա

ՀՏ հետազոտության ժամանակ օգտագործվում է ռենտգենյան ճառագայթում, որը տեղեկություն է տալիս նյութի ֆիզիկական վիճակի մասին, իսկ ՄՌՏ հետազոտության ժամանակ` հաստատուն մագնիսական դաշտը և սարքի էլեկտրամագնիսական ազդակները ամրագրում են պրոտոնների տեղաբաշխումը, այսինքն` ներկայացնում են հյուսվածքների քիմիական կառուցվածքը:

Համակարգչային տոմոգրաֆի միջոցով պատկերներ ստանալու համար կիրառվում է այն նույն սկզբունքը, ինչը օգտագործվում է ռենտգենյան սարքերում: Համակարգչային տոմոգրաֆի ռենտգենյան գլխիկը պտտվում է պացիենտի մարմնի շուրջ և անընդհատ կատարում է նկարներ տարբեր անկյունների տակ: Ստացված պատկերները հետագայում մշակվում և վերջնական տեսքի են բերվում համակարգչի միջոցով: