CORADS անվանումով դասակարգիչը կիրառվում է COVID-19-ի հայտնաբերման համար

Նոր համակարգը բժիշկ-ռադիոլոգներին հնարավորություն է տալիս հայտնաբերել հիվանդությունը ՀՏ հետազոտության պատկերի միջոցով՝ հիվանդության առկայության հավանականությունը գնահատելով շատ ցածրից մինչև շատ բարձր:

CORADS դասակարգիչի ձևավորումը դեռ ամբողջական չէ, դրա մշակումը տեղի է ունենում ամեն օր, ինչպես ասում են՝ իրական ժամանակում։