MIBS պրոտոնային թերապիայի կենտրոնի 1000-րդ պացիենտը

Վերջերս պրոտոնային թերապիայի կենտրոնում իր բուժումն է ավարտել հազարերորդ պացիենտը՝ մոսկվայաբնակ Սեմյոն Չուվակովը։ 1 տարեկան 9 ամսական փոքրիկի համար պրոտոնային թերապիան դարձավ այլընտրանք չունեցող ռադիոթերապիայի մեթոդ․ այդ տարիքում ֆոտոնները, որոնք ի տարբերություն պրոտոնների, ճառագայթահարում են ուղեղի առողջ հատվածները և բացասական ազդեցություն են թողնում երեխայի հոգեկան և ինտելեկտուալ աճի վրա, խիստ հակացուցված են։

2,5 տարվա ընթացքում պրոտոնային թերապիայի կենտրոնում բուժում են ստացել 2 տարեկանից փոքր 35 երեխա։ Մեր կենտրոնը, ինչպես և նախատեսված էր, մասնագիտացված է առաջին հերթին երեխաների բուժման գծով․ պացիենտների մոտ 60%-ը փոքր է 18 տարեկանից։