ԲՊՀՏ անգիոգրաֆիան օրգանիզմի անոթների բազմապարույր համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտություն է՝ 80-120մլ ռենտգեն կոնտրաստային նյութի ներերակային բոլյուս ներարկման միջոցով (ճնշման տակ էլեկտրոնային ներարկիչի միջոցով): Հետազոտությունը գործնականում ոչ ինվազիվ է` ի տարբերություն դասական ռենտգեն սելեկտիվ անգիոգրաֆիայի, քանի որ ներերակային կատետրի տեղադրումից բացի, որևէ այլ մանիպուլյացիա չի նախատաեսվում: Հետազոտությունն իրականացվում է կարճ ժամանակահատվածում, ստացված տեղեկատվությունը հնարավորություն է տալիս գնահատել անոթային համակարգն ամբողջությամբ, անոթների պատերը և բացահայտել դրանց առանձնահատկությունները կամ զարգացման արատները:
Յոդ պարունակող ներերակային կոնտրաստային նյութերի հակացուցումներ՝
- կրեատինինը արյան մեջ >1,5 մգ/դլ (130 մկՄ/լ),
- անամնեզում սուր ալերգիկ ռեակցիաներ՝ յոդ պարունակող կոնտրաստային նյութերի նկատմամբ,
- բրոնխիալ ասթմայի սուր ընթացք,
- հիպերթիրեոզ,
- առաջիկայում պլանավորվող բուժում ռադիոակտիվ յոդի միջոցով:
Գլխուղեղի անոթների ԲՊՀՏ հետազոտության ցուցումներն են`
- անոթային մալֆորմացիաների, անևրիզմաների ախտորոշում,
- իշեմիկ ինսուլտ - ներուղեղային անոթների խցանման մակարդակի որոշում, արյան կոլատերալ շրջանառության պատկերում, թրոմբոլիզի արդյունավետութնան վերահսկում,
- երակային թրոմբոզի բացահայտում;
- գլխուղեղի կոշտ թաղանթի երակային սինուսների գնահատում մենինգիոմայով պացիենտների մոտ:

Բրախիոցեֆալ անոթների (պարանոցի անոթների) ԲՊՀՏ անգիոգրաֆիայի ցուցումներն են`
- անոթների աթերոսկլերոտիկ ախտահարումը, էական նեղացումների բացառում,
- անոթների ծռվածություն` նեղացումների առաջացումով, զարկերակների հանգուցագոյացումը,
- զարգացման խանգարումների կասկած, զարկերակների անևրիզմաներ:
ԲՊՀՏ աորտոգրաֆիայի (աորտայի հետազոտություն) ցուցումներն են՝
- աորտայի զարգացման խանգարումների, նեղացման, անևրիզմայի, պատի շերտազատման կասկածներ,
- ընդերային ցողունի, վերին միջընդերային զարկերակի, երիկամային զարկերակների նեղացման, անևրիզմայի զարգացման խանգարումների կասկածներ,
- անոթային ստենտների անցանելիության, անոթային պրոթեզների վիճակի հսկողություն:
Ստորին վերջույթների ԲՊՀՏ հետազոտության ցուցումներն են`

- զստային, ազդրային և սրունքի զարկերակների էական նեղացման և փակման կասկածներ,
- անոթային ստենտների անցանելիության, անոթային պրոթեզների վիճակի հսկողություն.
Անգիոպուլմոնոգրաֆիայի ԲՊՀՏ հետազոտության ցուցումներն են`
-
թոքային զարկերակի և նրա ճյուղերի թրոմբոէմբոլիայի կասկած,
-
թոքային անոթների զարգացման շեղումներ:
Թոքային երակների և ձախ նախասրտի ԲՊՀՏ հետազոտության ցուցումներն են`
-
թերապևտիկ և վիրահատական սրտաբանություն (թոքային զարկերակների անատոմիական անոմալիաներ, թոքային հիպերտենզիա, էնդովասկուլյար բուժման պլանավորում, ռադիոհաճախային բուժում),
-
առիթմոլոգիա (վիճակներ, որոնք կապված են նախասրտերի ռիթմի խանգարումների-ֆիբրիլյացիայի հետ, թրոմբների ձևավորումը ձախ նախասրտի ականջիկում)
Նախապատրաստում ԲՊՀՏ հետազոտության համար:
Հետազոտությունն իրականացվում է անոթի` սնունդի վերջին ընդունումը պետք է լինի հետազոտությունից 2-3 ժամ շուտ, չի կարելի խմել սուրճ, թեյ և ծխել: Դուք կարող եք ընդունել Ձեր բժշկի կողմից նշանակված դեղամիջոցները:Անհրաժեշտ է Ձեր հետ բերել բժշկի կողմից տրված ուղեգիրը և հիվանդությանն առնչվող առկա բժշկական բոլոր փաստաթղթերը` նախկինում արված հետազոտությունների տվյալները (ՄՌՏ, ՈՒՁՀ, ՀՏ) և նշումները ստացիոնար և ամբուլատոր քարտերից: Այդ տեղեկատվությունը անհրաժեշտ է բժշկին մինչև ախոտորոշիչ միջամտության անցկացումը: