Մեր բժիշկները մասնակցում են Ռադիոլոգիայի եվրոպական դպրոցի դասընթացին

ՄԻԲՍ բժշկական կենտրոնի բժիշկ-ռադիոլոգներ Նարեկ Մատինյանը և Մարինե Գրիգորյանը մասնակցեցին Համակցված տեսաարտածումը ուռուցքաբանության մեջ (Hybrid Imaging in Oncology) դասընթացին, որը տեղի ունեցավ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում 2017թ. օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը: Դասընթացը կազմակերպվել էր Ռադիոլոգիայի եվրոպական դպրոցի (ESOR), Ռադիոլոգիայի եվրոպական միության (ESR) և Համակցված բժշկական տեսաարտածման եվրոպական միության (ESHI) կողմից և միտված էր օգնելու բժիշկ-ռադիոլոգներին, ուռուցքաբաններին և միջուկային բժշկության մասնագետներին հարստացնելու իրենց գիտելիքները համակցված տեսաարտածման ոլորտում: Համակցված տեսաարտածումը դա երկու և ավելի ախտորոշման մեթոդների (ՊԷՏ, ԿՏ, ՄՌՏ) համադրման հիման վրա ստեղծված ախտորոշման մեթոդ է: