Ողնաշարի ՄՌՏ

Ողնաշարի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) ախտորոշման մեթոդ է, որը թույլ է տալիս գնահատել ողնաշարի և ողնաշարային խողովակի ոսկրային կառուցվածքը և փափուկ հյուսվածքները։ Այն հանդիսանում է ողնաշարի միջողային սկավառակների ճողվածքի և ողնաշարի այլ դեգեներատիվ-դիստրոֆիկ հիվանդությունների ախտորոշման մեթոդ, ինչպես նաև բացահայտում է ողնաշարի և փափուկ հյուսվածքների վնասվածքային, բորբոքային և ուռուցքային փոփոխությունները և պատկերում ողնաշարային խողովակի կառուցվածքը։ Ողնաշարի ցավերի 80% դեպքերում պատճառը հանդիսանում է ողնաշարի միջողային սկավառակների ճողվածքը։ Այս մեթոդը միակն է ողնուղեղի դեմիելինիզացնող հիվանդությունների ախտորոշման համար։ Կոնտրաստ նյութի կիրառումը հնարավորություն է տալիս իրականացնել ողնաշարային խողովակի ծավալային գոյացությունների տարբերակիչ ախտորոշում։
Ողնաշարի ՄՌՏ հետազոտությունը բացարձակ անվնաս և ամենաինֆորմատիվ ախտորոշիչ մեթոդն է, որը հնարավորություն է տալիս իրականացնել ողնաշարային խողովակի հետևյալ կառուցվածքների համապարփակ գնահատում։
- Ողեր, միջողային սկավառակներ և միջողային հոդեր,
- ողնուղեղ, ողնուղեղի թաղանթի և նյարդային արմատիկներ,

- հարակից փափուկ հյուսվածքներ, առաջնահերթ հարողնաշարային (պարավերտեբրալ) մկաններ։

   

Ողնաշարի պարանոցային, կրծքային և գոտկա-սրբանային հատվածների ՄՌՏ նկարը նորմայում։

Ներկայումս ողնաշարի ՄՌՏ-ն ողնաշարի միջողային սկավառակների ճողվածքների և ողնաշարի այլ դեգեներատիվ-դիստրոֆիկ հիվանդությունների, ինչպես նաև ողնաշարի և փափուկ հյուսվածքների վնասվածքային, բորբոքային և ուռուցքային և ողնաշարային խողովակի կառուցվածքային փոփոխությունների հիմնական ախտորոշման մեթոդն է,։ Ողնաշարի ցավերի 80% դեպքերում պատճառը հանդիսանում է ողնաշարի միջողային սկավառակների ճողվածքը:

Ողնաշարի գոտկա-սրբանային հատվածի սկավառակի մեծ ճողվածք (L4/L5), որն առաջացնում է ընդգծված ցավային սինդրոմ։

Ողնաշարի պարանոցային հատվածի սկավառակների բազմաթիվ ճողվածքներ, որոնք առաջացրել են ողնուղեղի կոմպրեսիա և իշեմիկ վնասվածք (կանաչ սլաքը)։

Ողնաշարի կրծքային հատվածի միջողային սկավառակների ճողվածքներ։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Այսօր ՄՌՏ հանդիսանում է ողնուղեղի ախտաբանական փոփոխությունների սկրինինգային և տարբերակիչ ախտորոշման օպտիմալ մեթոդ, իսկ ողնուղեղի դեմիելինիզացնող հիվանդությունների դեպքում՝ միակ ախոտորոշիչ մեթոդը։
Ողնուղեղում դեմիելինիզացնող օջախներ՝ ցրված սկլերոզի դեպքում:
Ողնաշարի (ոսկրածուծի այտուց) և հարակից սկավառակի բորբոքային փոփոխություններ սպոնդիլոդիսցիտի դեպքում:

Հիվանդի անամնեզում առկա է գերսառեցման դեպք: Արտահայտված ցավային սինդրոմ, պարեզներ: ՄՌՏ ցուցադրում է ողնուղեղի բորբոքային փոփոխություններ (միելիտ):

 

 

 

 

 

 

 

 
 
 
 
Ողնաշարի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) թույլ է տալիս բացահայտել ողնաշարային խողովակի կառուցվածքի տրավմատիկ վնասվածքները, այդ թվում այն վնասվածքները, որոնք չեն երևում ռենտգենոգրամայի վրա։ Կոնտրաստ նյութի կիրառումն ի լրումն ստանդարտ հետազոտության թույլ է տալիս իրականացնել այդ հատվածի ծավալուն գոյացությունների և այլ հիվանդությունների տարբերակիչ ախտորոշում։ ՄՌՏ-ն հանդիսանում է անփոխարինելի մեթոդ ողնաշարի հիվանդությունների թերապևտիկ բուժման կամ վիրարահատական միջամտության արդյունքի գնահատման համար, ինչպես նաև ընտրված բուժման արդյունավետության հսկողության համար։ Մեթոդը թույլ է տալիս գնահատելու ստատիկայի խախտումները (բնական խորշերի ամրացում և ուղղում, սկոլիոզներ), ողերի տեղաշարժը (սպոնդիլոլիստեզ), մետաբոլիկ խախտումները (օստեոպորոզ)։

    

Ողնուղեղի ձգված ուռուցք: Կոնտրաստային նյութի ներարկումից հետո դիտվում է նորագոյացության կողմից դրա արտահայտված կուտակում:
Հետազոտության ընթացքում ախտաբանական փոփոխությունների բացահայտման դեպքում կարող է առաջանալ կոնտրաստ նյութի ներերակային ներարկման անհրաժեշտություն։ ՄՌՏ-ի ընթացքում կիրառվող կոնտրաստ նյութերը չեն պարունակում յոդ, անվնաս են օրգանիզմի համար և չեն առաջացնում ալերգիա։ Անհրաժեշտության դեպքում Ձեզ կառաջարկեն անցնել ընդլայնված հետազոտություն՝ կոնտրաստ նյութի կիրառմամբ։ Վերջնական որոշումը կայացնում է հետազոտվողը, սակայն բժիշկ-ռադիոլոգի խորհուրդներին հետևելով հետազոտվողը կստանա առավելագույն ինֆորմատիվ եզրակացություն և հետագայում կխնայի իր ժամանակը և գումարը՝ խուսափելով կրկնակի հետազոտությունից։ 
Մեր կենտրոնում կատարվում են ողնաշարի հետևյալ ՄՌՏ հետազոտութունները։
Կրանիովերտեբրալ հատվածի և ողնաշարի պարանոցային հատված։ Ցուցումներ հետազոտության համար՝
- միջողային սկավառակների ճողվածք, որն արտացոլվում է օստեոխոնդրոզի տեսքով, hանդիսանում է ողնաշարի պարանոցային հատվածում ցավի ամենահաճախ հանդիպող պատճառներից մեկը՝ հնարավոր ճառագայթումով դեպի ուսային հոդեր, վերին վերջույթներ և գլուխ,
- սկավառակների խոշոր ճողվածքներ, որոնք ճնշում են գործադրում ողնուղեղի և նյարդային արմատիկների վրա, ինչպես նաև առաջացնում են դրանց իշեմիկ ախատահարում, որոնք էլ իր հերթին բերում են վերին վերջույթների զգայունության և շարժողական ֆունկցիայի խանգարումների,
- ողնաշարի պարանոցային հատվածի գոյացություններ, այդ թվում երկրորդային բնույնթ ունեցող (մետաստատիկ),
- դեմիելինիզացող պրոցեսներ (ցրված սկլերոզ, սուր ցրված էնցեֆալոմիելիտ)։ Տվյալ դեպքում դեմիելինիզացող հիվանդությունների գործիքային ախտորոշման միակ մեթոդը ՄՌՏ-ն է,
- ողնաշարային խողովակի կառուցվածքի տրավմատիկ  վնասվածքներ, այդ թվում ռենտգենոգրամմայի վրա փոփոխությունների բացակայության դեպքում, ողնուղեղի կառուցվածքի տրավմատիկ վնասվածքների ախտորոշման դեպքում,
- ողնաշարային խողովակի բորբոքումներ՝ սպեցիֆիկ և ոչ սպեցիֆիկ, ոչ ինֆեկցիոն բորբոքային հիվանդություններ (Բեխտերևի հիվանդություն, ռևմատոիդ արթրիտ, Ռեյտերի սինդրոմ),
- ողնաշարի շրջանառության սուր խանգարում, ինչպես նաև անոթային մալֆորմացիաներ,
- ողնուղեղի և ողնաշարային խողովակի գրանուլեմատոզ, սնկային, պարազիտային ինֆեկցիաներ,
- ողնաշարի զարգացման անոմալիաներ:
Ողնաշարի կրծքային հատվածի ՄՌՏ հետազոտության ցուցումներ են՝
- միջողային սկավառակների ճողվածքներ՝ հատկապես նրանք, որոնք առաջացնում են ողնաշարի կրծքային հատվածում ցավեր՝ հնարավոր ճառագայթումով դեպի կրծքավանդակ և որովայն, կրծքավանդակի և որովայնի օրգաններ, երբեմն թվացող որպես ստենոկարդիա, միջողային նևրալգիա, խոլեցիստիտ, պանկրեատիտ և ներքին օրգանների այլ հիվանդություններ,
- ողնաշարի կրծքային հատվածի գոյացություններ, այդ թվում երկրորդային (մետաստատիկ) բնույթի,
- դեմիելինիզացող պրոցեսներ (ցրված սկլեռոզ, սուր ցրված էնցեֆալոմիելիտ)։ Տվյալ դեպքում դեմիելինիզացող հիվանդությունների գործիքային ախտորոշման միակ մեթոդը ՄՌՏ-ն է,
- ողնաշարային խողովակի կառուցվածքի տրավմատիկ  վնասվածքներ, այդ թվում ռենտգենոգրամմայի վրա փոփոխությունների բացակայության դեպքում, ողնուղեղի կառուցվածքի տրավմատիկ վնասվածքների ախտորոշման դեպքում,
- ողնաշարային խողովակի բորբոքումներ՝ սպեցիֆիկ և ոչ սպեցիֆիկ, ոչ ինֆեկցիոն բորբոքային հիվանդություններ (Բեխտերևի հիվանդություն, ռևմատոիդ արտրիտ, Ռեյտերի սինդրոմ),
- ողնաշարի արյան շրջանառության սուր խանգարում, ինչպես նաև անոթային մալֆորմացիաներ,
- գրանուլեմատոզ, սնկային, պարազիտային ինֆեկցիաներ,
- ողնաշարի զարգացման անոմալիաներ։

Ողնաշարի գոտկա-սրբանային հատվածի/պոչուկի ՄՌՏ հետազոտության ցուցումներ են՝
- միջողային սկավառակների ճողվածքներ, որոնք առաջացնում են ողնաշարի գոտկա-սրբանային հատվածում ցավեր՝ հնարավոր ճառագայթումով դեպի կոնք-ազդրային հոդ, ստորին վերջույթներ, փոքր կոնքի օրգաններ կամ նպաստում են ստորին վերջույթների և փոքր կոնքի օրգանների զգայունության և շարժողական ֆունկացիայի խանգարումների,
- ողնաշարի գոտկա-սրբանային հատվածի գոյացություններ, այդ թվում երկրորդային (մետաստատիկ) բնույթի,
- ողնաշարային խողովակի կառուցվածքի տրավմատիկ  վնասվածքներ, այդ թվում ռենտգենոգրամմայի վրա փոփոխությունների բացակայության դեպքում, ողնուղեղի կառուցվածքի տրավմատիկ վնասվածքների ախտորոշման դեպքում,
- ողնաշարային խողովակի բորբոքումներ՝ սպեցիֆիկ և ոչ սպեցիֆիկ, ոչ ինֆեկցիոն բորբոքային հիվանդություններ (անկիլոզացնող սպոնդիլոարտրիտ, Բեխտերևի հիվանդություն, փսորիատիկ արտրիտ, Ռեյտերի սինդրոմ և այլն),
- անոթային մալֆորմացիաներ,
- ողնաշարային խողովակի կառուցվածքի գրանուլեմատոզ, սնկային, պարազիտային ինֆեկցիաների կասկած,
- ողնաշարի զարգացման անոմալիաներ։
Ողնաշարի ՄՌՏ հետազոտությունը չի պահանջում հատուկ նախապատրաստություն հետազոտության համար։
Ձեզ անհարժեշտ է Ձեզ հետ ունենալ հետազոտվող հատվածի բժշկական փաստաթղթեր՝ հետվիրահատական քաղվածք, նախորդ ՄՌՏ հետազոտությունների արդյունքները (նկարներ և եզրակացություն եթե այդպիսիք կան), ՈւՁՀ, ՀՏ, բուժող բժշկի ուղեգիրը։