Ռադիովիրաբուժական կամ ստերեոտաքսիկ բուժումից հետո կատարվող ՄՌՏ

Ինչու՞ ենք մենք խորհուրդ տալիս անցնել հատուկ ՄՌՏ հետազոտություն այն պացիենտներին, որոնք անցել են ռադիովիրաբուժական կամ ստերեոտակսիկ բուժում:

Այն պացիենտներին, որոնք իրենց անամնեզում ունեն ռադիովիրաբուժական կամ ստերեոտակսիկ ճառագայթային բուժում որևէ գծային արագացուցչի վրա, մեր մասնագետները միշտ խորհուրդ են տալիս  իրականացնել հատուկ ՄՌՏ հետազոտություն` հետաքրքրող զոնայի ստանդարտ ՄՌՏ հետազոտության փոխարեն:

Օրինակ, եթե կատարվել է գլխուղեղի նորագոյացության ռադիովիրաբուժություն Գամմա դանակի վրա և որոշ ժամանակ անց անհրաժեշտ է այդ բուժման արդյունքների հսկողություն, ապա Ձեզ ցուցված է գլխուղեղի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա: Սակայն ոչ ստանդրատ հետազոտություն, որը կատարվում է առաջնային պացիենտներին, այլ ռադիովիրաբուժական/ստերեոտակսիկ բուժման դեպքում հատուկ ՄՌՏ հետազոտություն՝ առանձին ծրագրերով առավելագույնս տեղակայված հետազոտություն:

Ինչո՞վ է տարբերվում է «գլխուղեղի հետազոտությունը կոնտրաստային նյութի ներարկումով» համանուն «ռադիովիրաբուժական/ստերեոտակսիկ բուժման դեպքում» ՄՌՏ հետազոտությունից.

Նախ հետազոտության վիզուալիզացիայի կամ փիլիսոփայության մոտեցմամբ: Եթե առաջինը տվյալների ստանդարտացված ընթերցումն է տարիների ընթացքում մշակված ծրագրերի միջոցով, ապա երկրորդը հանդիսանում է խորացված հետազոտություն առանձին հատուկ ծրագրերի կիրառմամբ:

Առավել մանրամասն դիտարկելու համար քննարկենք հետազոտության զոնան՝ գլխուղեղը: Ստանադարտ հետազոտության ծրագրերը պատկերում են հիմնական անատոմիական կառուցվածքները, թույլ են տալիս պատկերել գլխուղեղի ամբողջ ծածկույթը երեք տարբեր հարթություններով և տարբեր ռեժիմներով: Ստանդարտ հետազոտության տվյալները գնահատում է միայն բժիշկ-ռենտգենոլոգը հատուկ ծրագրային ապահովման միջոցով: Մինչդեռ ռադիովիրաբուժական կամ ճառագայթային բուժումը և դրանից հետո կատարվող ՄՌՏ հետազոտության խնդիրները բոլորովին այլ են և առավել բարդ: Նախ այն վերաբերվում է հետազոտությանն կտրվածքի հաստությանը: Եթե ստանդարտ հետազոտության ժամանակ այդ հաստությունը որպես կանոն կազմում է  5 մմ, ապա հատուկ ծրագրով այն կազմում է ոչ ավել քան 1 մմ: Այդ իսկ պատճառով գլխուղեղի ամբողջ ծածկույթի պատկերման համար անհրաժեշտ է ավելի շատ ժամանակ: Բացի այդ, ի տարբերություն ստանդարտ ծրագրերի, հատուկ հետազոտության ժամանակ կիրառվում են 3D ծրագրեր, որոնք առանցքային դեր ունեն ճառագայթային բուժման, վիրահատության պլանավորման և բուժման արդյունքների գնահատման նպատակով իրականացվող հատուկ հետազոտությունների ընթացքում: Ստերեոտաքսիկ բուժումից հետո կատարվող հատուկ ՄՌՏ հետազոտության տվյալները գնահատում է ռադիոլոգից, նյարդավիրաբույժից և ռադիոթերապևտից բաղկացած բժիշկների խումբը:

Այսպիսով, պացիենտին անհրաժեշտ է իմանալ, թե որքան կարևոր է ընտրել ճիշտ հետազոտություն` ճառագայթային բուժման ընտրության կամ բուժումից հետո դինամիկ հսկողության համար, որը հնարավորություն կտա առավելագույնս արդյունավետ և ճիշտ  գնահատել բուժման արդյունքները: