Վիրտուալ կոլոնոսկոպիա

Մեր կենտրոնում իրականացվում է հաստ աղիքի վիրտուալ կոլոնոսկոպիա, որի ընթացքում  գնահատվում է հաստ աղիքի վիճակը: Այս հետազոտության իրականացման համար անհրաժեշտ է, որպեսզի հաստ աղիքը լիովին դատարկ լինի, այդ նպատակով պացիենտին նշանակում են մաքրող հոգնա կամ Ֆորտրանսի կիրառում: Բացի այդ, անհրաժեշտ է հետազոտությունից 2-3 օր առաջ պահպանել դիետա, որը կիջեցնի կղանքի և գազերի առաջացումը: Մանրանզնին ինսուֆլյացիայից հետո (օդի միջոցով փքում) իրականացվում է պացիենտի հետազոտություն՝ մեջքի և որովայնի վրա պառկած դիրքում: Հետազոտության ընթացքում կիրառվում են հատուկ ծրագրեր, որը թույլ է տալիս ստանալ պատկերներ տարբեր ռեժիմներում և հարթություններում: Ի տարբերություն ավանդական (էնդոսկոպիկ) կոլոնոսկոպիայի վիրտուալ հետազոտությունը չի պահանջում ընդհանուր անզգայացում, չունի տրավմատիկ ազդեցություն, թույլ է տալիս գնահատել էնդոկոսպիայի համար անհասանելի աղիքի հատվածները, ինչպես նաև շրջապատող մանրաթելերը և  տեղային ավշահանգույցները: Վիրտուալ կոլոնոսկոպիայի արդյունքում կարող են բացահայտվել աղիքի զարգացման շեղումները, ծավալային գոյացությունները, պատերի փոփոխությունները՝ կապված քաղցկեղի կամ բորբոքման հետ, դիվերտիկուլների առկայությունը, շրջապատող ճարպաբջջանքի և ավշահանգույցների փոփոխությունները: Մի շարք երկրներում սույն մեթոդը կիրառվում է որպես հաստ աղիքի քաղցկեղի վաղ բացահայտման սկրինինգային հետազոտություն:

  Виртуальная колоноскопия. Рис 2.  Виртуальная колоноскопия. Рис 3.  Виртуальная колоноскопия. Рис 4.

 

 

Վիրտուալ կոլոնոսկոպիայի ժամանակ ստացված նկարներ