Տղամարդկանց փոքր կոնքի օրգանների ՄՌՏ

Նախապատրաստում հետազոտության համար

  • Հետազոտության արդյունքների առավելագույնս որակյալ և ամբողջական նկարագրության համար անհրաժեշտ է Ձեր հետ բերել առկա բժշկական փաստաթղթերը` հետվիրահատական էպիկրիզները, նախկինում արված ՄՌՏ, ՈՒՁՀ, ՀՏ հետազոտությունների տվյալները (նկարներ և եզրակացություններ), ինչպես նաև նախընտրելի է ներկայացնել բժշկի կողմից տրված ուղեգիրը:
  • Հետազոտությունից մեկ օր առաջ պետք է բացառել սննդի մեջ կոպիտ թաղանթանյութի (կաղամբ, մրգեր) սև հացի, գազավորված ըմպելիքների և կաթնա-թթվային մթերքների  օգտագործումը:
  • Խմել ակտիվ ածուխի 2 կոճակ հաշվարկված յուրաքանչյուր 10 կգ քաշի համար կամ Էսպումիզան պրեպարատը:
  • Հետազոտությանը նախորդող երեկո աղիների դատարկում` մաքրող հոգնա կամ բնական դատարկում:
  • 1-2 հաբ Նոշպայի ընդունում հետազոտությունից 40 րոպե առաջ:
  • Չմիզել հետազոտությունից 2 ժամ առաջ: Լրացուցիչ հեղուկ ընդունել անրաժեշտ չէ: Միզապարկը պետք է նորմալ լցված լինի:
  • Առկայության դեպքում ներկայացնել PSA պատասխանը: