Կրծքագեղձի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան ավելի նոր և ժամանակակից ախտորոշման մեթոդ է, արդեն ավանդական դարձած ռենտգեն և ուլտրաձայնային հետազոտման մեթոդների հետ համեմատած: Կրծքագեղձի հյուսվածքների բարձր խտության շնորհիվ ՄՌՏ թույլ է տալիս ավելի մանրամասն հետազոտել կառուցվածքը և հայտնաբերել ախտաբանական փոփոխությունները:
