Համակարգչային տոմոգրաֆիան ճառագայթային ախտորոշման մեթոդ է, որը հանդիսանում է առավել ինֆորմատիվ մեթոդ քան սովորական ռենտգեն հետազոտությունը: «Տոմոգրաֆիա» բառը ծագել է «տոմոս» հունարեն բառից, որը նշանակում է շերտ կամ կտրվածք և «գրաֆիա», որը նշանակում է արտացոլել:
Ինչպես է տեղի ունենում Բազմապարույր համակարգչային տոմոգրաֆիկ (ԲՊՀՏ) հետազոտությունը:
Դուք պառկում եք հատուկ սեղանի վրա: Սեղանի շարժվելու ընթացքում տեղի է ունենում հետազոտվող հատվածի սկանավորում: Ստացված տվյալները պատկերվում են համակարգչի էկրանին և պահպանվում համակարգչի հիշողությունում: Ժամանակակից ծրագրային ապահովումը թույլ է տալիս ստանալ օրգան-համակարգերի եռաչափ պատկերներ: Դուք ստանում եք հետազոտության արդյունքերը, տպված հատուկ տպիչի միջոցով՝ ձեր համար սովորական տեսքով:
Նշենք ԲՊՀՏ առավելությունները սովորական համակարգչային տոմոգրաֆայի հետ համեմատ
Այս բոլոր գործոններն էականորեն բարձրացնում են հետազոտությունների արագությունն ու ինֆորմատիվությունը:
Հետազոտության շրջանակներում ձեզ կարող են առաջարկել կոնտրաստային նյութի ներարկում: Կոնտրաստային նյութի ներարկման մեթոդը հնարավորություն է տալիս սահմանել և տարբերել փոփոխությունների բնույթը, երբ այն հնարավոր չէ սովորական հետազոտության դեպքում: Մեր կենտրոնում Ձեզ կներկայացվի համակարգչային տոմոգրաֆիայի վերաբերյալ հնարավոր ամբողջական տեղեկատվություն, որն անհրաժեշտ է ճշգրիտ ախտորոշման և օպտիմալ բուժման համար:
Դուք կստանաք:
Բացի այդ կարող եք ընտրել հետազոտության արդյունքների գրանցումը օպտիկական սկավառակի կամ է USB կրիչի վրա:
Պրոֆեսիոնալ բժիշկների և բժշկական սարքավորումների բարձր մակարդակը հնարավորություն է տալիս հետազոտելու ցանկացած բարդության օրգանները և օրգան-համակարգերը:
Համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտության իրականացման սահմանափակումները`