Ռադիովիրաբուժություն

Ի՞նչ է ռադիովիրաբուժությունը:

Ռադիովիրաբուժությունը բժշկական միջամտության տեսակ է, որը թույլ է տալիս իրականացնել բարորակ և չարորակ նորագոյացությունների, արտերիովենոզ մալֆորմացիաների և այլ ախտահարումների ոչ ինվազիվ բուժում` թիրախային իոնիզացնող ճառագայթման միջոցով ոչնչացնելով դրանք կամ կանգնեցնելով դրանց գործունեությունը: Ռադիովիրաբուժության հիմնական առավելություններն են`

- միջամտությունը կատարվում է անարյուն, առանց կտրվածք կատարելու` թիրախին ուղղված իոնիզացնող ճառագայթների փունջի օգնությամբ,
- իոնիզացնող ճառագայթները կենտրոնամիտվում են միայն թիրախային բջիջների վրա և մեծ էներգիայի անջատման շնորհիվ սպանում դրանց, իսկ հարակից հյուսվածքները չեն վնասվում,
- հնարավոր է «հեռացնել» այնպիսի ախտահարումներ, որոնք անհնար է հեռացնել սովորական վիրաբուժական մեթոդներով` տեղակայման դժվարամատչելիության և այլ պատճառներով (օրինակ` հիպոֆիզի ուռուցքներ, ողնաշարի և ոսկրերի մետաստազներ և այն):

Նորագույն ռադիովիրաբուժական սարքավորումներն են Կիբեր և Գամմա դանակները, ինչպես նաև գծային և պրոտոնային արագացուցիչները: Ռադիովիրաբուժության վերաբերյալ ավելի մանրամասն կարող եք անգլերենով տեղեկանալ այստեղից և այստեղից, իսկ ռուսերենով այստեղից: