Հետազոտություններ

Ինչու՞ ենք մենք խորհուրդ տալիս անցնել հատուկ ՄՌՏ հետազոտություն այն պացիենտներին, որոնք անցել են ռադիովիրաբուժական կամ ստերեոտակսիկ բուժում: Այն պացիենտներին, որոնք իրենց անամնեզում ունեն ռադիովիրաբուժական կամ ստերեոտակսիկ ճառագայթային բուժում որևէ գծային արագացուցչի վրա, մեր մասնագետները միշտ խորհուրդ են տալիս  իրականացնել հատուկ ՄՌՏ հետազոտություն` հետաքրքրող զոնայի ստանդարտ ՄՌՏ հետազոտության փոխարեն: Օրինակ, եթե կատարվել է գլխուղեղի նորագոյացության ռադիովիրաբուժություն Գամմա դանակի վրա և որոշ ժամանակ անց անհրաժեշտ է այդ բուժման արդյու...
Կրծքագեղձի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան ավելի նոր և ժամանակակից ախտորոշման մեթոդ է` արդեն ավանդական դարձած ռենտգեն և ուլտրաձայնային հետազոտման մեթոդների հետ համեմատած: Կրծքագեղձի հյուսվածքների բարձր տարբերակման շնորհիվ, ՄՌՏ թույլ է տալիս ավելի մանրամասն հետազոտել դրանց կառուցվածքը և հայտնաբերել ախտաբանական փոփոխությունները:Ի համեմատ ռենտգեն և ՈՒՁ մամոգրաֆիայի, ՄՌՏ ունի մի շարք էական առավելություններ, իսկ ինֆորմատիվությունը կախված չէ հետևյալ գործոններից`- կրծքագեղձի հյուսվածքի խտությունից,- ֆիբրոզ-կիստոզ փոփոխությունների արտահայտման աստ...
Ողնաշարի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) ախտորոշման մեթոդ է, որը թույլ է տալիս գնահատել ողնաշարի և ողնաշարային խողովակի ոսկրային կառուցվածքը և փափուկ հյուսվածքները։ Այն հանդիսանում է ողնաշարի միջողային սկավառակների ճողվածքի և ողնաշարի այլ դեգեներատիվ-դիստրոֆիկ հիվանդությունների ախտորոշման մեթոդ, ինչպես նաև բացահայտում է ողնաշարի և փափուկ հյուսվածքների վնասվածքային, բորբոքային և ուռուցքային փոփոխությունները և պատկերում ողնաշարային խողովակի կառուցվածքը։ Ողնաշարի ցավերի 80% դեպքերում պատճառը հանդիսանում է ողնաշարի միջողային սկավառակների ճ...
Պացիենտների մոտ ամենահաճախ հանդիպող գանգատը գլխացավն է: Գլխուղեղի ՄՌՏ-ն իրականացվում է բացառելու գլխացավի ամենավտանգավոր պաճառները` գլխուղեղի  ուռուցքները, օջախային գոյացությունները, լիկվորային համակարգի շեղումները, բորբոքային և դեմիելինիզացնող փոփոխությունները:  Սույն մեթոդը թույլ է տալիս բացահայտել և մանրազննին գնահատել գլխուղեղի զարգացման շեղումները, գլխուղեղի արյան շրջանառության տարբեր շեղումները, գլխուղեղի տրավմատիկ փոփոխությունները, դեգեներատիվ պրոցեսները: Հատուկ ծրագիրը (ՄՌ անգիոգրաֆիա առանց կոնտրաստային նյութի ներարկման) հնա...
ՄՌՏ-ն հոդերի տրավմատիկ վնասվածքների, դեգեներատիվ, բորբոքային և ուռուցքային հիվանդությունների ախտորոշման հիմնական ժամանակակից մեթոդն է: Այն հիմնական ոչ ինվազիվ մեթոդն է հոդի փափուկ հյուսվածքի վիզուալիզացիայի համար՝ ջլերի, կապանների, մահիկների (մենիսկ), աճառների, հարհոդային պարկերի: Հոդերի հետազոտությունը մագնիսա ռեզոնանասային տոմոգրաֆիայի միջոցով ունիկալ է: Այն հնարավորություն է տալիս տեսնել և գնահատել ոչ միայն ոսկրային կառուցվածքները, որոնք տեսանելի են նաև ռենտգեն մեթոդով, այլ մեր մարմնի կառուցվածքային այնպիսի մասնիկներ, ինչպիսին են օրինակ՝...
Գլխուղեղի զարկերակների ՄՌ անգիոգրաֆիա: Գլխուղեղի զարկերակների ՄՌՏ հետազոտությունը կամ մագնիսա-ռեզոնանսային անգիոգրաֆիան ճառագայթային ախտորոշման շատ տեղեկատվական և անվտանգ մեթոդ է, որը թույլ է տալիս  գնահատել հետազոտվող հատվածի անոթային համակարգի անատոմիական և ֆունկցիոնալ առանձնահատկությունները: Այս հետազոտությունը թույլ է տալիս ժամանակին ընտրել համապատասան բուժում և այդպիսով բարելավել ախտաբանական պրոցեսի բուժման հետագա ընթացքը: Բացի այդ, անգիոգրաֆիայի տվյալների հիման վրա կարելի է պլանավորել անոթների վիրահատական այնպիսի միջամտություն, ին...
Նախապատրաստում հետազոտության համար Հետազոտության արդյունքների առավելագույնս որակյալ և ամբողջական նկարագրության համար անհրաժեշտ է Ձեր հետ բերել առկա բժշկական փաստաթղթերը` հետվիրահատական էպիկրիզները, նախկինում արված ՄՌՏ, ՈՒՁՀ, ՀՏ հետազոտությունների տվյալները (նկարներ և եզրակացություններ), ինչպես նաև նախընտրելի է ներկայացնել բժշկի կողմից տրված ուղեգիրը: Հետազոտությունից մեկ օր առաջ պետք է բացառել սննդի մեջ կոպիտ թաղանթանյութի (կաղամբ, մրգեր) սև հացի, գազավորված ըմպելիքների և կաթնա-թթվային մթերքների  օգտագործումը: Խմել ակտիվ ածուխի 2 կո...
Վերարտադրողական տարիքի կանանց փոքր կոնքի օրգանների ՄՌՏ: Վերարտադրողական տարիքի կանանց փոքր կոնքի օրգանների ՄՌՏ հետազոտություն անցկացնելու լավագույն ժամանակաշրջանը դաշտանի առաջին փուլն է (դաշտանից ոչ ուշ քան 7–12 օր): ՄՌՏ միջոցով հնարավոր է տեսնել և գնահատել արգանդի մարմնի, արգանդի վզիկի, ձվարանների, արգանդի փողերի (դրանց պաթոլոգիայի դեպքում) և շրջապատող օրգանների վիճակը, որոնք ենթարկվում են փոփոխությունների դաշտանի ամբողջ ցիկլի ընթացքում, ինչպես նաև լիմֆատիկ հանգույցների վիճակը: ՄՌՏ հետազոտության ընթացքում չափվում են հետազոտվող օրգանն...
«Փափուկ հյուսվածքներ» հասկացությունը պայմանականորեն միավորում է իրենց կառուցվածքներով և գործառույթներով տարբեր հյուսվածքային բաղադրիչները: Դրանք ներառում են ենթամաշկային-ճարպային բջջանքը, փակեղները, ջլերը, փուխր միջմկանային հյուսվածքը, ներմկանային և պերինևրալ շարակցական շերտերը, սինովիալ հյուսվածքը, լայնաձիգ-գծավոր մկանները, անոթները, նյարդերը և լիմֆատիկ հանգույցները: Այս բոլոր կառուցվածքները կազմում են միջինում մարմնի 50%-ը և կարող են դիտարկվել որպես առանձին օրգանային համակարգ: Փափուկ հյուսվածքներրի մագնիսա-ռեզոնանսային հետազոտո...
Այս մեթոդը թույլ է տալիս գնահատել հետևյալ օրգանների վիճակը` լյարդ, լեղատար ուղիներ, ենթաստամոքսային գեղձ, փայծաղ, երիկամեր, մակերիկամներ, ինչպես նաև ավշային հանգույցներ, խոշոր անոթային կառուցվածքներ, որովայնի խոռոչի, հետորովայնային տարածության և որովայնի պատի փափուկ հյուսվածքներ:   Առանց կոնտրաստի խոլանգիոգրաֆիայի մեթոդի կիրառումը թույլ է տալիս մանրամասն գնահատել լեղատար և ենթաստամոքսային գեղձի ուղիների վիճակը: Առանց կոնտրաստի ուրոգրաֆիայի մեթոդը թույլ է տալիս գնահատել միզատար ուղիների վիճակը: