Գլխուղեղի զարկերակների ՄՌՏ հետազոտությունը կամ մագնիսա-ռեզոնանսային անգիոգրաֆիան ճառագայթային ախտորոշման շատ տեղեկատվական և անվտանգ մեթոդ է, որը թույլ է տալիս գնահատել հետազոտվող հատվածի անոթային համակարգի անատոմիական և ֆունկցիոնալ առանձնահատկությունները: Այս հետազոտությունը թույլ է տալիս ժամանակին ընտրել համապատասան բուժում և այդպիսով բարելավել ախտաբանական պրոցեսի բուժման հետագա ընթացքը: Բացի այդ, անգիոգրաֆիայի տվյալների հիման վրա կարելի է պլանավորել անոթների վիրահատական այնպիսի միջամտություն, ինչպիսին է ստենտավորումը կամ անգիոպլաստիկան:
ՄՌ անգիոգրաֆիայի միջոցով կարելի է բացահայտել՝
անևրիզման և ախտաբանական միակցումները,
անոթների նեղացումը և փակումը,
անոթային մալֆորմացիաները,
աթերոսկլերոտիկ փոփոխությունները:
Գլխուղեղի ՄՌ անգիոգրաֆիան նպատակահարմար է իրականացնել առանց կոնտրաստային նյութի ներարկման: Հաշվի առնելով իոնիզացնող ճառագայթման բացակայությունը պացիենտի վրա՝ անգիոգրաֆիան մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի վրա համարվում է անվտանգ, ոչ ինվազիվ սկրինինգային մեթոդ անոթների պաթոլոգիայի դեպքում: Այն թույլ է տալիս կարճ ժամանակահատվածում պատկերել անոթային հունը, ինչպես նաև ստացված 3D պատկերների վերակառուցման արդյունքում գնահատել անոթային համակարգերի տարածական տեղակայումը և փոխկապակցվածությունը:
Հետին աջ ուղեղային զարկերակի ստենոզ: Միջին ձախ ուղեղային զարկերակի պարկաձև անևրիզմա:
Գլխուղեղի արտերիո-վենոզ մալֆորմացիա (ԱՎՄ):
Ներքին ձախ քնային զարկերակի փակում:
Պարանոցի զարկերակների ՄՌ անգիոգրաֆիա:
Պարանոցի զարկերկաների ՄՌՏ հետազոտությունը շատ տեղեկատվական և անվտանգ մեթոդ է, որը թույլ է տալիս գնահատել հետոզոտվող հատվածի արյունատար հունի անատոմիական և ֆունկցիոնալ առանձնահատկությունները: Հետազոտության ընթացքում ստացված տեղեկատվությունը հնարավորություն է տալիս ժամանակին նշանակել համապատասխան բուժում և այդպիսով բարելավել ախտաբանական պրոցեսի բուժման հետագա ընթացքը: Բացի այդ, անգիոգրաֆիայի տվյալների հիման վրա կարելի է պլանավորել անոթների վիրահատական միջամտությունը (ստենտավորումը կամ անգիոպլաստիկան):
ՄՌ անգիոգրաֆիայի միջոցով կարելի է բացահայտել՝
անևրիզման և ախտաբանական միակցումները,
անոթների նեղացումը և փակումը,
անոթային մալֆորմացիաները,
աթերոսկլերոտիկ փոփոխությունները:
Պարանոցի զարկերակների ՄՌ անգիոգրաֆիան նպատակահարմար է իրականացնել առանց կոնտրաստային նյութի ներարկման:
Հաշվի առնելով իոնիզացնող ճառագայթման բացակայությունը պացիենտի վրա՝ անգիոգրաֆիան մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի վրա համարվում է անվտանգ, ոչ ինվազիվ սկրինինգային մեթոդ անոթների պաթոլոգիայի դեպքում: Այն թույլ է տալիս կարճ ժամանակահատվածում պատկերել անոթային հունը, ինչպես նաև ստացված 3D պատկերների վերակառուցման արդյունքում գնահատել անոթային համակարգերի տարածական տեղակայումը և փոխկապակցվածությունը:
Ձախ ողնաշարային զարկերակի գալարում: Աջ ողնաշարային զարկերակի նեղացում:
Ընդհանուր աջ քնային զարկերակի բիֆուրկացիայի պարկային անևրիզմա:
Գլխուղեղի երակային սինուսների ՄՌ անգիոգրաֆիա:
Գլխուղեղի երակների ՄՌՏ հետազոտությունը կամ մագնիսա-ռեզոնանսային անգիոգրաֆիան հանդիսանում է շատ տեղեկատվական և անվտանգ մեթոդ, որը թույլ է տալիսգնահատել հետոզոտվող հատվածի երակային համակարգի անատոմիական և ֆունկցիոնալ առանձնահատկությունները: Այս հետազոտությունը թույլ է տալիս ժամանակին ընտրել համապատասան բուժում և այդպիսով բարելավել պաթոլոգիկ պրոցեսի բուժման հետագա ընթացքը: Բացի այդ անգիոգրաֆիայի տվյալների հիման վրա կարելի է պլանավորել անոթների վիրահատական միջամտությունը:
ՄՌ անգիոգրաֆիայի միջոցով կարելի է բացահայտել՝
անևրիզման և ախտաբանական միակցումները,
անոթների նեղացումը և փակումը,
անոթային մալֆորմացիաները,
երակային սինուսների թրոմբոզը:
Երակային սինուսների ՄՌ անգիոգրաֆիան կարելի է իրականացնել առանց կոնտրաստային նյութի ներարկման:
Հաշվի առնելով իոնիզացնող ճառագայթման բացակայությունը պացիենտի վրա՝ անգիոգրաֆիան մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի վրա համարվում է անվտանգ, ոչ ինվազիվ սկրինինգային մեթոդ անոթների պաթոլոգիայի դեպքում: Այն թույլ է տալիս կարճ ժամանակահատվածում պատկերել անոթային հունը, ինչպես նաև ստացված 3D պատկերների վերակառուցման արդյունքում գնահատել անոթային համակարգերի տարածական տեղակայումը և փոխկապակցվածությունը:
Գլխուղեղի երակային սինուսների նորմալ կառուցվածքը:
Կոնտրաստային ուժեղացումով ՄՌ անգիոգրաֆիա:
Կոնտրաստային նյութի օգտագործումով անոթների մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան կամ կոնտրաստային ուժեղացումով ՄՌ անգիոգրաֆիան շատ տեղեկատվական և անվտանգ մեթոդ է, որը թույլ է տալիսգնահատել արյունատար համակարգի անատոմիական և ֆունկցիոնալ առանձնահատկությունները: Այս հետազոտությունը թույլ է տալիս ժամանակին ընտրել համապատասան բուժում և այդպիսով բարելավել պաթոլոգիկ պրոցեսի բուժման հետագա ընթացքը: Անգիոգրաֆիայի տվյալները նաև անհրաժեշտ են պլանավորելու անոթների վիրահատական այնպիսի միջամտություն, ինչպիսին է ստենտավորումը կամ անգիոպլաստիկան:
ՄՌ անգիոգրաֆիայի միջոցով կարելի է բացահայտել՝
անևրիզման և ախտաբանական միակցումները,
անոթների նեղացումը և փակումը,
անոթային մալֆորմացիաները,
աթերոսկլերոտիկ փոփոխությունները:
Մագիստրալ անոթների (կրծքային և որովայնային աորտա և նրա ճյուղերը, երիկամային զարկերակներ, ընդերային ցողուն, ստորին վերջույթների զարկերակներ, դռներակ) ՄՌ անգիոգրաֆիան նպատակահարմար է իրականացնել կոնտրաստային ուժեղացումով:Այն անհրաժեշտ է նշված անոթային համակարգերի ադյունավետ արտացոլման համար՝ այդպիսով ստանալով առավելագույն տեղեկատվություն ախտորոշիչ հետազոտությունից:
Անգիոգրաֆիայի ընթացքում ներարկվող նյութը չի պարունակում յոդ և չի առաջացնում ալերգիա:
Հաշվի առնելով իոնիզացնող ճառագայթման բացակայությունը պացիենտի վրա՝ կոնտրաստային ուժեղացումով ՄՌ անգիոգրաֆիան համարվում է անվտանգ, ոչ ինվազիվ սկրինինգային մեթոդ անոթների պաթոլոգիայի դեպքում: Այն թույլ է տալիս կարճ ժամանակահատվածում պատկերել անոթային հունը, ինչպես նաև ստացված 3D պատկերների վերակառուցման արդյունքում գնահատել անոթային համակարգերի տարածական տեղակայումը և փոխկապակցվածությունը:
Կրծքային և որովայնային աորտայի կոնտրաստային ուժեղացումով անգիոգրաֆիա:
Աորտայի շերտազատվող անևրիզմա:
Աորտայի և նրա ճյուղերի աթերոսկլերոտիկ ախտահարման նշաններ:
Ընդերային ցողունի և վերին ճարպոնային զարկերակի նեղացում:
Ստորին վերջույթների զարկերակների հետազոտություն: Կոլատերալ արյան շրջանառության գնահատումը ստորին վերջույթների անոթների փակման դեպքում: