Հետազոտություններ

Գլխուղեղի բազմապարույր համակարգչային տոմոգրաֆիան որպես կանոն իրականացվում է առանց կոնտրաստային նյութի ներարկման, բայց առանձին ցուցումների դեպքում օրինակ՝ ծավալային գոյացությունների, հնարավոր է կարիք լինի կոտրաստային նյութի կիրառման: Գլխուղեղի ԲՊՀՏ իրականացնում են, եթե առկա է գլխուղեղի ՄՌՏ հետազոտության հակացուցում, ինչպես նաև գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումների դեպքում (ինսուլտ), գլխի վնասվածքների վաղ շրջանում՝ բացառելու կամ պարզելու գանգի ոսկրերի կոտրվածքները: Վիլիզյան օղի անոթների գնահատումն անհնար է առանց բոլյուսային կոնտրաստ...
Մեր կենտրոնում իրականացվում է հաստ աղիքի վիրտուալ կոլոնոսկոպիա, որի ընթացքում  գնահատվում է հաստ աղիքի վիճակը: Այս հետազոտության իրականացման համար անհրաժեշտ է, որպեսզի հաստ աղիքը լիովին դատարկ լինի, այդ նպատակով պացիենտին նշանակում են մաքրող հոգնա կամ Ֆորտրանսի կիրառում: Բացի այդ, անհրաժեշտ է հետազոտությունից 2-3 օր առաջ պահպանել դիետա, որը կիջեցնի կղանքի և գազերի առաջացումը: Մանրանզնին ինսուֆլյացիայից հետո (օդի միջոցով փքում) իրականացվում է պացիենտի հետազոտություն՝ մեջքի և որովայնի վրա պառկած դիրքում: Հետազոտության ընթացքում կիրառվում ե...
ԲՊՀՏ անգիոգրաֆիան օրգանիզմի անոթների բազմապարույր համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտություն է՝ 80-120մլ ռենտգեն կոնտրաստային նյութի  ներերակային բոլյուս ներարկման միջոցով (ճնշման տակ էլեկտրոնային ներարկիչի միջոցով): Հետազոտությունը գործնականում ոչ ինվազիվ է` ի տարբերություն դասական ռենտգեն սելեկտիվ անգիոգրաֆիայի, քանի որ  ներերակային կատետրի տեղադրումից բացի, որևէ այլ մանիպուլյացիա չի նախատաեսվում: Հետազոտությունն իրականացվում է կարճ ժամանակահատվածում, ստացված տեղեկատվությունը հնարավորություն է տալիս գնահատել  անոթային համակարգն...
Բազմապարույր համակարգչային տոմոգրաֆիայի (ԲՊՀՏ) առավելությունները, որպես ախտորոշման մեթոդ: Շնորհիվ բազմապարույր համակարգչային տոմոգրաֆիայի բարձր թողունակության, շատ նեղ շերտերով ռենտգեն ալգորիթմների կիրառման հնարավոր է տեսնել մի քանի միլիմետր չափի փոփոխությունները և բացահայտել ախտաբանական պրոցեսները ամենանվազագույն փուլում:Ժամանակակից ռենտգեն կոնտրաստային նյութերի կիրառումը ռենտգենի դեպքում զգալիորեն մեծացնում է հյուսվածքների հակադրությունը և թույլ է տալիս իրականացնել տարբեր գոյացությունների դիֆերենցիալ ախտորոշում: Այդ իսկ պատճառով բացահայտվող...
Բազմապարույր համակարգչային տոմոգրաֆիան (ԲՊՀՏ) զբաղեցնում է հատուկ տեղ ճառագայթային ախտորոշման մեթոդների կողքին, այն ստացել է լայն կիրառում բժշկական պրակտիկայում և դարձել բազմաթիվ օրգանների և օրգան-համակարգերի ախտաբանական փոփոխությունների ախտորոշման անբաժանելի մասը: Համակարգչային տոմոգրաֆիան ունի մի շարք առավելություններ, առաջին հերթին բարձր զգայունությունը` համեմատած սովորական ռենտգեն հետազոտության հետ, որը թույլ է տալիս` - տարբերակել առանձին օրգանները և հյուսվածքները իրենց խտությամբ` 1-2% սահմաններում, - ստանալ հետազոտվող օրգանների և ախտաբա...
Կրծքավանդակի օրգաններն իրենցից ներկակայացնում են թոքերի և միջնորմի օրգանների ամբողջություն՝ տեղադրված ոսկրա-հյուսվածքային կարկասում: Իսկ միջնորմն օրգանների ամբողջություն է՝ կազմված սրտից, շնչափողից, կերակրափողից, անոթներից, ուրցագեղձից, ավշային հանգույցներից, որոնք շրջապատված են ճարպաբջջանքով և գտնվում են թոքերի միջև:Այսօր բազմապարույր համակարգչային տոմոգրաֆիան հանդիսանում  է կրծքավանդակի օրգանների վիճակի ախտորոշման նախընտրելի մեթոդ: Հետազոտությունն իրականացվում  է աքսիալ պրոյեկցիայով, արտաշնչելիս, առանց կոնտրաստային նյութի ներարկման...