Ինչպե՞ս հաղթահարել կլաուստրոֆոբիան ՄՌՏ հետազոտության ժամանակ
Պարզ քայլեր կլաուստրաֆոբիան ՄՌՏ հետազոտության ժամանակ հաղթահարելու համար
Կենտրոնացեք Ձեր շնչառության վրա` այն կարող է թողնել հանգստացնող ազդեցություն և նպաստել հետազոտության ա րդյունավետ իրականացմանը:
Փակեք աչքերը և պատկերացրեք, որ տանն եք կամ այլ հարմարավետ վայրում: Հետազոտության ընթացքում Դուք լսում եք հաճելի երաժշտություն, որի շնորհիվ նվազում է լարվածության մակարդակը:
Հետազոտության ամբողջ ընթացքում դուք մենակ չեք լինելու: Ձեզ մոտ առկա կլինի զանգի կոճակ, որի օգնությամբ կարող եք բժշկին տեղեկացնել անհարմարության մասին:
Հաշվեք. հաշվելը պարզ ու արդյունավետ մեթոդ է, որը հանգստացնում է և հնարավորություն տալիս չնկատել, թե ինչպես է անցնում ժամանակը։
Գնացեք հետազոտության հարազատի կամ մտերիմ մարդու հետ։Ձեր մտերիմ ընկերը կամ ընտանիքի անդամը կարող է աջակցել Ձեզ հետազոտության ընթացքում: Երբեմն նրանք կարող են լինել նաև հետազոտության սենյակում:
Միշտ հիշեք, որ Դուք գտնվում եք բժշկի հսկողության տակ։ Հետազոտության ողջ ընթացքում Դուք լինելու եք հետազոտող բժշկի ուշադրության կենտրոնում: