Կրծքագեղձի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան ավելի նոր և ժամանակակից ախտորոշման մեթոդ է, արդեն ավանդական դարձած ռենտգեն և ուլտրաձայնային հետազոտման մեթոդների հետ համեմատած: Կրծքագեղձի հյուսվածքների բարձր խտության շնորհիվ ՄՌՏ թույլ է տալիս ավելի մանրամասն հետազոտել կառուցվածքը և հայտնաբերել ախտաբանական փոփոխությունները: Ի համեմատ ռենտգեն և ՈՒՁ մամոգրաֆիայի, ՄՌՏ ունի մի շարք էական առավելություններ, իսկ ինֆորմատիվությունը կախված չէ հետևյալ գործոններից:
- կրծքագեղձի հյուսվածքի խտությունից,
- ֆիբրոզ-կիստոզ փոփոխությունների արտահայտման աստիճանից,
- հետվիրահատական սպիերի առկայույթունից,
- հետճառագայթային ֆիբրոզից:
Ճառագայթային ծանրաբեռնվածության բացակայությունը թույլ է տալիս անցկացնել հետազոտություն այն հաճախականությամբ, ինչ որ պետք է կլինիցիստին: ՄՌ մամոգրաֆիան հանդիսանում է հիմնական ընտրության մեթոդը իմպլանտների վիճակի հսկողության համար, որոնք տեղադրվոում են կոսմետիկ և ռեկոնստրուկցիոն նպատակներով: Ինչպես նաև քաղցկեղի բարձր ռիսկով, մինչև 35-40 տարեկան կանանց կրծքագեղձերի դինամիկ զննման համար: Այնուամենայնիվ ՄՌ մամոգրաֆիան ավելի շուտ հանդիասանում հաստատողական մեթոդ ռենտեգն և/կամ ՈւՁ մամոգրաֆիայից հետո և կատարվում է դինամիկ կոնտրաստավորումով: Նման հետազոտության անցկացման նպատակը հանդիսանում է`
- նորագոյացությունների վաղ հայտնաբերման դեպքում տարբերակիչ ախտորոշման անցկացման հնարավորություն,
- կրծքագեղձի քաղցկեղի ռեցիդիվի վաղ հայտնաբերում վիրահատական միջամտություններից հետո,
- քաղցկեղի կոնսերվատիվ բուժումից հետո հայտնաբերված գոյացության տարբերակիչ ախտորոշման անցկացում,
- հետվիրահատական սպիերի, հետճառագայթային սպիերի և քաղցկեղի ռեցիդիվի տարբերակիչ ախտորոշման համար,
- բազմօջախ և սինխրոն քաղցկեղի (առաջնային բազմօջախ) ախտորոշման և բուժման օպտիմալ տակտիկայի ընտրության համար:
Ամենաբարձր
տեղեկատվույթան համար ՄՌ մամոգրաֆիան անհրաժեշտ է անցկացնել մենստրուալ
ցիկլի առաջին փուլում (7-ից 12 օրը), իսկ կլիմաքսի և պոստմենոպաուզալ
փուլում`ցանկացած փուլում: