Երեխաների մոտ քաղցկեղի բուժման լավագույն մեթոդը պրոտոնային թերապիան է, որը հասանելի չէ Հայաստանում, սակայն հասանելի է ՄԻԲՍ բկ-ի ք.Սանկտ-Պետերբուրգում գտնվող բժշկական կենտրոնում:



Երեխաների մոտ քաղցկեղի բուժման լավագույն մեթոդը պրոտոնային թերապիան է, որը հասանելի չէ Հայաստանում, սակայն հասանելի է ՄԻԲՍ բկ-ի ք.Սանկտ-Պետերբուրգում գտնվող բժշկական կենտրոնում:

Այժ կխոսենք ուռուցքի մի տեսակի մասին: Կրանիոֆարինգոման ուռուցքի հազվագյուտ տեսակ է, որի ժամանակ երեխաներին ցուցվում է բուժվել պրոտոնային թերապիայի միջոցով: Ի տարբերություն ֆոտոնային թերապիայի` պրոտոնային թերապիան չի ունենում բացասական ազդեցություն երեխաների հոգեկան և ինտելեկտուալ զարգացման վրա։

Սուրբ Ջուդի մանկական հետազոտական հիվանդանոցում իրականացվել է ուսումնասիրություն, որի շնորհիվ հնարավոր է եղել բացահայտել, որ պրոտոնային և ֆոտոնային թերապիա անցնող հիվանդների մոտ ապրելու հավանականությունը նույնն է, սակայն նեյրոկոգնիտիվ ցուցանիշներն ավելի դրական են պրոտոնային թերապիա անցնողների մոտ:

Հետազոտություններն անցկացվել են հինգ տարի տևած բուժման ընթացքում՝ գնահատելու ապրելու հավանականությունն ու նեյրոկոգնիտիվ խնդիրների առաջացումը:

Պրոտոնային թերապիայի շնորհիվ ապրելու ցուցանիշը կազմել է 93.6%, մինչդեռ ֆոտոնային թերապիայի դեպքում՝ 90% է: Ավանդական՝ ֆոտոնային թերապիա անցնող պացիենտների մոտ նկատվել է IQ-ի անկում՝ 1.09 բալով, ինչպես նաև դիտարկվել է ադապտիվ վարքագծի անկում մինչև 1.48 բալ: Իսկ պրոտոնային թերապիա ստացած պացիենտների մոտ կայունացել են կոգնիտիվ խանգարումները։

3 տարվա ընթացքում հետազոտված 94 պացիենտներից միայն 3-ի մոտ է առաջացել հիվանդության պրոգրեսիա, սակայն ոչ մի դեպքում այն չի ավարտվել մահվան ելքով: