«ՄՌՏ-ն նյարդաբանության ոլորտում» թեմայով սեմինար ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի եւ ՄԻԲՍ բժշկական կենտրոնի նախաձեռնությամբ

 
 
ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի եւ ՄԻԲՍ բժշկական կենտրոնի նախաձեռնությամբ Առողջապահության ազգային ինստիտուտում անցկացվեց կրեդիտավորված սեմինար:

«ՄՌՏ-ն նյարդաբանության ոլորտում» թեմայով սեմինարի մասնակիցներին ողջունեցին ԱԱԻ Նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ Սամսոն Խաչատրյանն ու ՄԻԲՍ ԲԿ տնօրեն Վարդուհի Թեւանյանը` խոստանալով հետաքրիր զեկույցներ ու քննարկումներ արտերկրի և հայ մասնագետների հետ:

Առանցքային թեմաներն էին գլխուղեղի ուռուցքների, գլխացավի, էպիլեպսիայի և այլ խնդիրների ախտորոշման ու բուժման գործում ՄՌՏ դերը:

Անվճար սեմինարի մասնակիցներին կշնորհվի 3 տեսական կրեդիտ: