Պարկինսոնի հիվանդության բուժումը Գամմա դանակի օգնությամբ

ՄԻԲՍ ԲԿ-ում գլխուղեղի ՄՌՏ հետազոտության շնորհիվ հնարավոր է հայտնաբերել գլխուղեղի նեյրոդեգեներատիվ ախտահարումները, որոնցից է Պարկինսոնի հիվանդությունը։

Այն, որ այս հիվանդության բուժումը հնարավոր չէ իրականացնել Հայաստանում, դեռ չի նշանակում, որ այն անբուժելի է։

Հետազոտվելով ՄԻԲՍ ԲԿ-ում՝ հետազոտության արդյունքները կարող են ուղարկվել ՄԻԲՍ ԲԿ-ի Սանկտ Պետերբուրգի ռադիովիրաբուժական կլինիկա, որտեղ հնարավոր է ստանալ արդյունավետ բուժում։

ՄԻԲՍ ԲԿ-ի Սանկտ Պետերբուրգի մասնաճյուղում Գամմա դանակի կիրառմամբ իրականացվում են աշխարհում ամենաժամանակակից ռադիովիրաբուժական միջամտությունները: Այդ միջամտություններն ուղղված են գլխուղեղի և այլ օրգանների ուռուցքային ախտահարումների ոչ վիրահատական բուժմանը: